211652_close_icon
views-count11885 դիտում article-date 19:06 27-03-2015

Մեզ խաղաղ քուն պարգևող հայ զինվորի կյանքը կախված է մեզնից. եկեք օգնության ձեռք մեկնենք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2011 թվականի դեկտեմբերի 27-ին Մարտակերտի շրջանի պաշտպանական դիրքում՝ շփման առաջին գծում, մարտական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից ծանր հրազենային վնասվածք էր ստացել 1992թ-ին ծնված Գևորգ Եղիազարյանը: Գևորգը հրաշքով էր փրկվել, սակայն մինչ օրս գտնվում է անկողնում և չի կարողանում քայլել և խոսել: Առաջին բուժման կուրսը անցել է պետության հովանավորությամբ՝ Իսրայելում, սակայն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով: Երկրի սահմանների պաշտպանության համար վիրավորված զինծառայողի առողջությունը վերականգնելու, քայլելու և խոսելու ունակությունը վերականգնելու համար հարկավոր է ևս 2 ամսվա բուժում, որը արժե մոտ 56 000 ԱՄՆ դոլար, և Գևորգի ընտանիքը չունի այդ գումարը: Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այսօր՝ մարտի 27-ին Հյուսիսային պողոտայում «Մերն է երկրի ապագան» երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպել էր դրամահավաք՝ մեր երկրի զինվորին օգնելու համար: Այն ուղեկցվում էր ռազմահայրենասիրական երգերով և ազգային պարերով: Դրամահավաքը հնարավոր է ունենա շարունակական բնույթ: Գևորգի հարազատները, ընկերները դիմում են բարեգութ մարդկանց այն հույսով, որ կարձագանքեն խնդրանքին ՝ դրամական փոխանցումներ կատարելով Գևորգ Եղիազարյանի բուժման նպատակով բացված հետևյալ հաշվեհամարներին: Հաշվեհամարներ՝ AMD 24100321447500 USD 24100321447501 EUR 24100321447502 Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր