211652_close_icon

Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան և Մեղրի քաղաքներում, «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն

views-count1918 դիտում article-date 19:37 13-04-2015
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Արագած գյուղում, Սյունիքի մարզի Սիսիան և Մեղրի քաղաքներում, «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է թույլ ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր