2620 դիտում
08:20 29-09-2015
Ինչո՞ւ մեդալի չեն արժանացել Քիմ Քարդաշյանը, ռեփեր Քանյե Ուեսթը, Սերժ Թանկյանը և «System of a Down»-ը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է` շաբաթ օրը Սերժ Սարգսյանը մի շարք գործարարների պարգևատրել Է տարբեր մեդալ՝ ներով՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար» ձևակերպմամբ։ Այլ կերպ ասած՝ բոլոր այն հայ գործարարները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար գումար են նվիրաբերել «քեշով», այսօր մեդալ ունեն։ Ու անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ մեդալի չեն արժանացել Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ աշխարհահռչակ ռեպեր Քանյե Ուեսթը։
Վերջիններս, իհարկե, «քեշ» գումար չէին տվել, բայց նրանց շնորհիվ մոտ մեկ շաբաթ ողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա։ Նման քարոզչություն կազմակերպելու համար Հայաստանը տարբեր հաշվարկներով մոտ 300 մլն դոլար պետք է ծախսեր։ Սերժ Թանկյանի և «System of a Down» խմբի մասին էլ չենք խոսում, նրանք ևս «քեշով» չեն աջակցել, հետևաբար չունեն նաև մեդալ»։
Նմանատիպ նյութեր
2955 դիտում
07:42 13-01-2015
Քիմ Քարդաշյանը Հայաստան է ժամանելու System of a down խմբի հետ. ՀԺ
1794 դիտում
20:18 29-08-2014
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ընթրել են Լոս Անջելեսում. ֆոտոշարք
Այս բաժնից
1879 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4879 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են