Ֆրանսիայի հետախուզության ղեկավարը հայտարարել է, թե Ռուսաստանը երբեք չի պատրաստվել ռազմական ներխուժում իրականացնել Ուկրաինա
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Ֆրանսիայի հետախուզության ղեկավար գեներալ Քրիսթոֆ Գոմարը, ելույթ ունենալով երկրի Ազգային ասամբլեայում, հայտարարել է, թե Ռուսաստանը երբեք չի պատրաստվել ռազմական ներխուժում իրականացնել Ուկրաինա:
«Մենք իրոք հաստատել ենք, որ ռուսները չեն տեղակայել ոչ հրամանատարական կետեր, ոչ էլ թիկունքի մարմիններ, այդ թվում՝ դաշտային հոսպիտալներ, որոնք թույլ կտային ռազմական ներխուժում իրականացնել, ընդ որում` եկրորդ էշելոնի ստորաբաժանումները երեք տեղից չեն շարժվել», - ասել է գեներալը:
Նրա խոսքերով, եթե ռուսաստանցի զինվորները նկատվել էլ են Ուկրաինայում, ապա դա եղել է զորավարժությունների տեսքով՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վրա ճնշում գործադրելու նպատակով:
Համաձայն Գոմարի հայտարարության, ամերիկյան հետախուզությունը, օգտվելով ՆԱՏՕ-ում իր հեղինակությունից, ներկայացրել է կեղծ տեղեկություններ՝ Ուկրաինա Ռուսաստանի բանակի ներխուժման մասին: