2057 դիտում
16:23 11-04-2015
«Կոչումով բժիշկ»՝ Աղաջանյանների ընտանիք. տեսանյութ
Կոչումով բժիշկների մի քանի սերունդ, որոնք իրենց նպաստն են բերել հայաստանյան առողջապահական համակարգի զարգացմանն ու առաջընթացին: Աղաջանյանների բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Մակիչ Մանվելի և Նատալյա Մանվելի Աղաջանյաններից, որոնց երեխաները ևս ընտրել էին բժշկի մասնագիտությունը: Բժշկական տոհմիկ ազգանունն այնուհետև փոխանցվեց Մակիչ և Նատալյա Աղաջանյանների եղբորորդուն՝ Գերասիմ Իվանի Աղաջանյանին, որը հետագայում պետք է դառնար նշանավոր գիտնական ու բժիշկ՝ «Աղաջանյան» ազգանունը հանրահռչակելով բժշկական մեծ աշխարհում՝ թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս: Աղաջանյանների բժշկական ընտանիքի պատմությունը վավերագրում է ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերդաստանի բժշկական երրորդ սերնդի ներկայացուցիչ Իվան Աղաջանյանը:
«Կոչումով բժիշկ» նախագիծը միտված է բարձրացնելու, վերարժևորելու բժիշկի կարևոր դերն ու հեղինակությունը հասարակության մեջ: Նախագծի միջոցով ընթերցողի դատին են ներկայացվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների` մարդկանց ապաքինելուն, կյանքեր փրկելուն ուղղված ամենօրյա բարդ աշխատանքը:
Նախագծի տեքստային և վիդեո ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1735 դիտում
11:48 30-10-2014
Զոհրաբյանների ընտանիք. «Կոչումով բժիշկ» նախագծի վեցերորդ անդրադարձը. տեսանյութ
2532 դիտում
16:23 05-05-2015
«Կոչումով բժիշկ». Բաբլոյանների ընտանիք. տեսանյութ
1109 դիտում
16:29 05-09-2014
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին հանձնեց «Կոչումով բժիշկ» նախագծի 4-րդ թողարկումը. տեսանյութ
Այս բաժնից
4603 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
892 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին