1913 դիտում
10:23 11-04-2015
ՀՀ-ում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կարող է փակվել կամ ընդհուպ կրճատել ծրագրերը. Ժամանակ
«Մեր տեղեկություններով՝ կարող է փակվել կամ ծրագրերն ընդհուպ կրճատել ՀՀ–ում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը կամ հայտնի USAID-ն: Մեր հարցին` ինչո՞ւ է ԱՄՆ-ը որոշել փակել այդ գրասենյակը կամ ֆինանսավորումը կրճատել Աժ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Բոլոր այն պետությունների կամ միությունների համար, ինչպիսին, օրինակ, ԵՄ-ն է կամ այդ կառույցի անդամ երկրներն են, խնդիր է, թե ի վերջո ինչքանով է ԵՏՄ-ն ներխուժելու ՀՀ կյանք:
Տվյալ դեպքում` ԱՄՆ-ը կարող է ծրագրեր իրականացնել ինչ-որ ոլորտներում և հանկարծ հայտնաբերել որ ԵՏՄ-ն ներխուժել է նաև դրանց մեջ»: Ս. Սաֆարյանը հավանական է համարում, որ ԱՄՆ կողմից USAID-ի ծրագրերի կրճատումը մեր երկրի՝ ԵՏՄ-ին անդամակցելու քայլն է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3794 դիտում
16:03 29-03-2018
Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՊԵԿ-ին կտրամադրի 500.000 եվրո դրամաշնորհ
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»