211652_close_icon
views-count3824 դիտում article-date 16:03 29-03-2018

Զարգացման ֆրանսիական գործակալությունը ՊԵԿ-ին կտրամադրի 500.000 եվրո դրամաշնորհ

Կառավարությունն այսօր համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1007 02 E ֆինանսավորման համաձայնագրի» կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրով նախատեսվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500.000 եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ` Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով:

Նմանատիպ նյութեր