211652_close_icon
views-count1811 դիտում article-date 12:53 10-04-2015

Հարկային տեսուչների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի դեկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության մարզային հարկային տեսչության պաշտոնատար անձինք, այցելել են իրեն պատկանող խանութ և հարկային ստուգումներ չիրականացնելու համար պահանջել ու ստացել են խոշոր չափերի կաշառք: Մեկ այլ քաղաքացի էլ հաղորդում է տվել այն մասին, որ վերոհիշյալ պաշտոնատար անձինք և վերջիններիս գործընկերը 2013 թվականի սեպտեմբերից մինչև 2015 թվականի փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում իր կողմից իրականացվող ապօրինի ձեռնարկատիրական գործունեության փաստը չարձանագրելու և հիշյալ գործունեությունը չդադարեցնելու համար իրենից պարբերաբար պահանջել և ստացել են կաշառք: Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր