211652_close_icon
views-count772 դիտում article-date 14:00 09-04-2015

ԱՄՆ Պետդեպը Սպիտակ տուն է ուղարկել երաշխավորագրեր՝ Կուբան ահաբեկչությանն աջակցող երկրների ցուցակից հանելու համար

ԱՄՆ Պետդեպը Սպիտակ տանը խորհուրդ է տալիս Կուբան հանել ահաբեկչությանը աջակցող երկրների ամերիկյան ցուցակից: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը, ԱՄՆ Պետդեպը Սպիտակ տուն է ուղարկել երաշխավորագրեր՝ Կուբան ահաբեկչությանը աջակցող երկրների ամերիկյան ցուցակից հանելու վերաբերյալ: Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությանն ուղղված փաստաթղթերում ասվում է, որ Կուբան «չի աջակցել ահաբեկիչներին վերջին վեց ամիսների ընթացքում» և որ այդ ցուցակում Կուբայի առկայությունը Վաշինգտոնում Կուբայի դեսպանատուն բացելու գլխավոր խոչընդոտն է:

Նմանատիպ նյութեր