211652_close_icon

Օբաման խնդրել է Կոնգրեսին Կուբան հանել ահաբեկչությանը սատարող երկրների ցուցակից

views-count958 դիտում article-date 10:48 15-04-2015
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նամակով դիմել է Կոնգրեսին, որով խնդրել է հանել Կուբայի անունը ահաբեկչությանը սատարող պետությունների ցուցակից: Tass գործակալության փոխանցմամբ՝ փաստաթուղթը տարածել է Սպիտակ Տունը: Նրանում ասված է. «Համաձայն ԱՄՆ-ի Սահմանադրության և օրենքների՝ ես գտնում եմ, որ Կուբայի կառավարությունը վերջին 6 ամիսներին որևէ աջակցություն չի ցուցաբերել միջազգային ահաբեկչությանը, ինչպես նաև այն, որ ապագայում չի սատարի միջազգային ահաբեկչությանը»:

Նմանատիպ նյութեր