Կուբան հանվել է մի ցուցակից, որում երբեք էլ չպետք է լիներ. Կուբայի կառավարություն
Կուբան արդարացի է համարում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ երկիրը ահաբեկչությանը հովանավորող երկրների ամերիկյան ցուցակից հանելու վերաբերյալ: Ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, Կուբայի կառավարությունն ընդգծել է, որ երկիրը հանվել է մի ցուցակից, որում երբեք էլ չպետք է ներգրավված լիներ: Իսկ Կուբայի ԱԳՆ՝ ԱՄՆ հետ հարաբերությունների հարցերով բաժնի ղեկավար Ժոզեֆինա Վիդալի խոսքով` Կուբան ահաբեկչությունների հետևանքով կորցրել է շուրջ 3 հազար մարդ: