Մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 45 788 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 359 երեխա` 199 տղա և 160 աղջիկ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից: