Ռուհանին չի ստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ապրիլի 9-ին Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանը դեռևս չի ստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնությունը:
«Իրանը չի ստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը, քանի դեռ չեն հանվել երկրի նկատմամբ կիրառված պատժամիջոցները», - ասել է Ռուհանին: