1180 դիտում
12:56 03-04-2015
Լոզանի բանակցություններում ձեռք բերված վերջնական համաձայնությունը կսպառնա Իսրայելի գոյությանը. Նեթանյահու
Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է, թե վճռականորեն ընդդիմանում է իրանյան միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններին:
Զրույցի ընթացքում Նեթանյահուն նաև նշել է, որ բանակցությունների արդյունքներով ձեռք բերված վերջնական համաձայնությունը, «կսպառնա Իսրայելի գոյությանը»:
Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում Օբաման իր հերթին հայտարարել է, թե իրանյան միջուկային ծրագրի շուրջ գործարքը շոշափելի առաջընթաց է՝ ամուր և հուսալի համաձայնություն ձեռք բերելու ճանապարհին, որը Իրանի համար կփակի միջուկային զենք ունենալու ուղին: Օբաման նաև Նեթանյահուին հավաստել է, որ այդ որոշումը թույլ կտա ստուգման ենթակա միջոցներով երաշխավորել Թեհրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը:
Նմանատիպ նյութեր
2306 դիտում
14:12 08-10-2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարող է նպաստել կայունացմանը Հարավային Կովկասում
1602 դիտում
12:26 09-04-2015
Ռուհանին չի ստորագրի միջուկային ծրագրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը
4118 դիտում
16:54 13-12-2017
Պաղեստինը չեղյալ կհայտարարի Իսրայելի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները. Մահմուդ Աբբաս
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում