Իրանի միջուկային ծրագրի համաձայնությունը Թեհրանի քաղաքական հաղթանակն է. Հասան Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին միջուկային ծրագրի համաձայնությունը անվանել է Թեհրանի քաղաքական հաղթանակը:
«Ոչ ոք չի կարող ասել, որ Իրանը հանձնվել է», - իրանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշել է Ռոհանին` հավելելով, որ համաձայնագիրը Թեհրանի քաղաքական և տեխնիկական հաղթանակն է:
Իրանի ղեկավարի խոսքով, այժմ ոչ ոք Իրանին չի կարող համաշխարհային սպառնալիք անվանել:
Ի դեպ, նախօրեին Թեհրանում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ տոնելու համաձայնագրի ստորագրումը: Իրանցիների համար փաստաթուղթն առաջին հերթին նշանակում է տասնամյա պատժամիջոցների վերացում, որոնք լրջորեն ազդել են երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: