11577 դիտում
01:29 09-04-2015
Ավտովթար Երևանում. Mercedes-ները հարվածել են միմյանց, որից հետո մի Mercedes-ը բախվել է պատին ու ծառին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Մալխասյանց փողոցի թիվ 3 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 22-ամյա Միխեիլի Կանտարիայի վարած Mercedes E 320 մակնիշի 34 VF 513 համարանիշի և 20-ամյա Դավիթ Մովսիսյանի վարած Mercedes E 220 մակնիշի 34 DN 030 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով Mercedes E 320 մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Հարվածի հետևանքով Mercedes E 320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել բետոնե պատին այնուհետև ծառին:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+