Գերմանիայի կառավարությունը միջազգային վեհաժողով կկազմակերպի` Եմենում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ
Գերմանիայի կառավարությունը դիտարկում է Եմենում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ ուղիներ գտնելու վերաբերյալ միջազգային վեհաժողով անցկացնելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին Լյուքսեմբուրգում արտգործնախարարների մակարդակով ԵՄ Խորհրդի շրջանակներում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
«Մեզ հարկավոր է դադար վերցնել և քաղաքական երկխոսության ուղիներ գտնել: Եմենում բախումները նվազման միտում չունեն», - ասել է գերմանացի դիվանագետը: