211652_close_icon
views-count1370 դիտում article-date 11:46 08-04-2015

Թուրքիայում ռուսներ են ձերբակալվել, ովքեր մտադիր էին միանալ «Իսլամական պետությանը»

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի Դաշնության 7 քաղաքացիների, ովքեր պատրաստվում էին Թուրքիայի տարածքով ներթափանցել Սիրիա և կռվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում: Ինչպես հաղորդել է Ria Novosti-ն, հղում անելով Թուրքիայի Գազիանթեփ նահանգի իշխանություններին, ապրիլի 4-ին ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ 2 քաղաքացիների, իսկ ապրիլի 7-ին՝ ևս 5 հոգու: Նրանց բոլորին կարտաքսեն Ռուսաստան:

Նմանատիպ նյութեր