Իրանում կանանց որոշ մասին կթույլատրվի ներկա գտնվել վոլեյբոլի աշխարհի առաջնության խաղերին
Իրանի իշխանությունները պատրաստվում են սահմանափակ քանակով կանանց թույլատրել ներկա գտնվել Վոլեյբոլի աշխարհի առաջնության խաղերին, որոնք տեղի են ունենալու Թեհրանում հունիսին: Այդ մասին հայտնել է Իրանի՝ Կանանց և ընտանեկան հարցերով փոխնախագահ Շահինդուխթ Մոլավերդին:
Այդկերպ Իրանի իշխանությունները ձգտում են խուսափել այդ հարցում կոշտ դիրքորոշում ունեցողների հետ բախումներից, նշում է Associated Press-ը:
1979 թվականից Իրանում կանանց արգելվել է այցելել սպորտային խաղերին: