Դմիտրի Յարոշն իր մոտ նռնակ է պահում, որպեսզի պատանդ ընկնելու դեպքում պայթեցնի իրեն
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական, «Աջ սեկտոր» շարժման առաջնորդ Դմիտրի Յարոշը «112 Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր մոտ մշտապես Ֆ-1 տեսակի նռնակ է պահում, որպեսզի անջատողականների կողմից պատանդ վերցվելու դեպքում իրեն պայթեցնի:
Նրա խոսքով՝ իր համար մահից ավելի սարսափելի բան պատանդ ընկնելն է: Նա նաև նշել է, որ իր համախոհներից ոմանք «տառապում են Դոնբասի սինդրոմով» և Ուկրաինայի հյուսիս-արևելյան մասից վերադառնալով՝ չեն կարողանում աշխատանք գտնել: