211652_close_icon
views-count8535 դիտում article-date 16:01 04-04-2015

Ավտովթար՝ Կարճաղբյուր գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի դիմաց. կան վիրավորներ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 3-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում, ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, 45-ամյա Արտակ Մարտիրոսյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի 20 DD 022 համարանիշի ավտոմեքենայով միևնույն ուղղությամբ երթևեկող Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Նորայր Նիազյանի վարած Վազ 2121 մակնիշի 17 AA 717 համարանիշի ավտոմեքենային վազանց կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարտիրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի կայազորային հոսպիտալ, իսկ նրա ուղևոր՝ 69-ամյա Ֆրունզիկ Կարապետյանը Վարդենիսի բժշկական կենտրոնից շտապ օգնության ծառայողների կողմից տեղափոխվել է Երևան՝ նեղ մասնագիտական բուժօգնության: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Նիազյանը ծառայում է Կարճաղբյուրի զորամասում՝ որպես վաշտի հրամանատար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր