27271 դիտում
22:10 12-04-2015
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ. կա 1 զոհ, 2 վիրավոր ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն ահազանգը ստացվել է նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն:
Նշված վայր են ժամանել Վարդենիսի հրշեջ փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ ժամը 18:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ 36-ամյա Ֆելիքս Այվազյանը իր վարած Mercedes մակնիշի 34 FV 415 համարանիշի ավտոմեքենայով Կարճաղբյուր գյուղի տարածքում ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Վթարի հետևանքով վարորդ Ֆ. Այվազյանն ու նրա ուղևորներ Աբովյան քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Բակունցն ու Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 29-ամյա Իդա Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիսի հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Որոշ ժամանակ անց, վարորդ Ֆ. Այվազյանը հիվանդանոցում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8919 դիտում
16:01 04-04-2015
Ավտովթար՝ Կարճաղբյուր գյուղում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի դիմաց. կան վիրավորներ
2054 դիտում
18:34 12-02-2018
Փետրվարի 14-ից նոր արագաչափ կգործարկվի Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում