Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Կարճաղբյուր գյուղում բնակվող ընտանիքի 9 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչ Քոչար Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, այսօր՝ հունվարի 4-ին, Մարտունու բժշկական կենտրոն տեղափոխված անձանց թունավորման փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:50-ի սահմաններում Մարտունու հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «սուր Էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչներ՝ 70-ամյա Սիրուն Բարսեղյանը, 31-ամյա Մելինե Բարսեղյանը, 34-ամյա Նելլի Բարսեղյանը, 15-ամյա Լիլիթ Բարսեղյանը, 4-ամյա Ալլա Բարսեղյանը, 11-ամյա Ալբերտ Բարսեղյանը , 12-ամյա Սիրուն Բարսեղյանը, 49-ամյա Զոյա Բարսեղյանը և Արարատի մարզի Բյուրավան գյուղի բնակիչ՝ 78-ամյա Շուշանգյուլ Մանգասարյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը Մարտունու ոստիկանապետ՝ Կարեն Սերոբյանի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխվածները ազգականներ են և վերջիններս թունավորվել են իրենց տան գազի և փայտի վառարանից արտահոսած շմոլ գազից: