Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում թաց ձյուն է տեղում
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
[b]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է թաց ձյուն:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: