123800 դիտում
21:55 25-03-2024
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 29-ամյա հարսը տատիկի տուն գնալու պատրվակով տանից գողացել է խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր, վերցրել երեխաներին ու հեռացել
SHAMSHYAN.com-տեղեկություններով մարտի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գավառի բաժին է դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Արմինե Գ․-ն և հայտնել, որ իր հարսը՝ 29-ամյա Վարդինե Կ․-ն, նույն օրը ժամը 15։15-ի սահմաններում իր տատիկի տուն գնալու նպատակով իր երեխաների՝ 10-ամյա Ս․ Պ․-ի և 7-ամյա Վ․ Պ․-ի հետ միասին հեռացել է տանից և նրանց գտնվելու վայրը իրեն հայտնի չէ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմինե Գ․-ի դիմումի համաձայն ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվել։
Հաջորդ օրը՝ մարտի 22-ին, ժամը 10։10-ին Արմինե Գ․-ն կրկին հաղորդում է տվել, որ իր հարսը իրենց տան ննջասենյակում գտնվող մահճակալի ներքնակի տակից գողացել է 300 հազար դրամ, իսկ իր ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել 1 հատ ոսկյա շղթա և 3 հատ ոսկյա մատանիներ:
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնում նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են միջոցառումներ՝ Վարդինե Կ․-ին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12832 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ