544 դիտում
20:02 03-04-2015
Վարչապետը մասնակցել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի բացմանը, որը հիմնադրվել է ՀՀ կառավարության 2015 թ. փետրվարի 26-ի որոշմամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ եւ ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներ Մարտին Սարգսյանը եւ Կառլեն Պետրոսյանը, կոմիտեի ղեկավար կազմը, համակարգի աշխատակիցներ, մասնագետներ:
Կառավարության ղեկավարը շրջել է «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել լսարանների տեխնիկական հագեցվածությանն ու մասնագիտական պատրաստվածությանը: Վարչապետին են ներկայացվել «Ուսումնամեթոդական կենտրոն»-ի գործունեության հիմնական ուղղությունները եւ գործառույթները՝ կադաստրի համակարգում աշխատող, ինչպես նաեւ չաշխատող մասնագետների վերապատրաստում եւ որակավորման բարձրացում, տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստում, ուսումնամեթոդական ձեռնարկների հրատարակում եւ իրացում: Նշվել է, որ կադաստրի
համակարգում չաշխատող անձանց վերապատրաստման դասընթացների կազմակերպումը հնարավորություն կտա նրանց ընդգրկել կադրային ռեզերվում եւ պատրաստված ու բանիմաց մասնագետներ ունենալ:
Հովիկ Աբրահամյանը, ողջունելով ուսումնական կենտրոնի ստեղծումը, կարեւորել է բարձրակարգ մասնագետների պատրաստումը եւ հաջողություն մաղթել կառույցի հետագա աշխատանքներին: «Յուրաքանչյուր գերատեսչություն, որ ծառայություն է մատուցում հասարակությանը, պետք է որակյալ մասնագետներ ունենա:
Մենք պետք է քաղաքացիներին որակյալ ծառայություն մատուցենք, դյուրացնենք այդ գործընթացը եւ ազատվենք ավելորդ օղակներից», - նշել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը գոհունակություն է հայտնել կադաստրի համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքից եւ կարեւորել դրանց շարունակական իրականացումը:
Նշենք, որ ՀՀ եւ ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեների միջեւ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում կենտրոնում կազմակերպվող դասընթացներին կմասնակցեն նաեւ ԼՂՀ կադաստրի համակարգի աշխատակիցները: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ի միջեւ փոխըմբռնման հուշագրի շրջանակում ԵԿՄ-ի, նրանց ընտանիքի, զոհված ազատամարտիկների, ՀՀ սահմանների պաշտպանության, զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայության ընթացքում ծառայողական պարտականություններ կատարելիս զոհված զինվորների ընտանիքների անդամները, ինչպես նաեւ Սիրիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մեր
հայրենակիցները կենտրոնում կազմակերպվող դասընթացներին կմասնակցեն անվճար:
Նմանատիպ նյութեր
2415 դիտում
19:35 03-06-2014
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
2945 դիտում
15:19 03-06-2014
Մարտին Սարգսյանը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
2379 դիտում
10:28 20-06-2014
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի վերջին օգուտները․ Իրատես de facto
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»