2267 դիտում
14:12 08-10-2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարող է նպաստել կայունացմանը Հարավային Կովկասում
Ողջունում եմ Եվրամիության աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ազգային սահմանները հարգելու վերաբերյալ համաձայնությունը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Գերմանահայկական ֆորումի նախագահ Թիլ Մանսմանը:
«Համաձայնագիրը հույս է ներշնչում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի լարվածությունը, որը հարուցվել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով, կարող է կարգավորվել դիվանագիտական ճանապարհով։ Այս ռազմական գործողությունների հետ կապված մարդու իրավունքների սարսափելի խախտումների մասին հաղորդումներն այժմ պետք է ինտենսիվ կերպով հետաքննվեն: Մարտերի ընթացքում և դրանից հետո կատարված հանցագործությունները պետք է հանգեցնեն քրեական հետապնդման և չպետք է անտարբեր թողնեն միջազգային հանրությանը»,- հայտարարել է պատգամավորը:
Նա համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր պետության տարածքի ինքնիշխանության հարգումը, ինչպես նաև միջազգային իրավունքի համաձայն՝ ուժի կիրառումից հրաժարվելու առաջնահերթությունը պետք է խստագույնս պահպանվեն:
«Ես անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ներկա համաձայնությանը հասնելու նպատակով ԵՄ արժեքային կողմնորոշման շրջանակներում այդքան արագ և ինտենսիվ աշխատելու համար։ Որպես Գերմանահայկական ֆորումի նախագահ՝ Դաշնային կառավարությանը կոչ եմ անում միանալ այս աշխատանքներին և աջակցել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին»,- նշել է Մանսմանը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Die Vereinbarung zwischen #Armenien und Aserbaidschan, ihre bestehenden Landesgrenzen zu respektieren und dabei auf Unterstützung durch die EU zurückzugreifen, begrüße ich. Die Einigung gibt Anlass zur Hoffnung, dass die durch den aserbaidschanischen Angriff auf Armenien https://t.co/raytiraDuP
— Till Mansmann (@TillMansmann) October 7, 2022
Նմանատիպ նյութեր
1141 դիտում
12:56 03-04-2015
Լոզանի բանակցություններում ձեռք բերված վերջնական համաձայնությունը կսպառնա Իսրայելի գոյությանը. Նեթանյահու
Այս բաժնից
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան