1630 դիտում
16:33 02-04-2015
Թուրքիան 1-օրյա հոսանքազրկման պատճառով 700 մլն դոլար է կորցրել
Նախօրեին Թուրքիայի ողջ տարածքում գրանցված էլեկտրաէներգիայի մատակարարման զանգվածային խափանումների պատճառով Թուրքիան 700 մլն դոլար է կորցրել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Հիշեցնենք, որ անջատվել էին այդ երկրի 70-ից ավելի մարզերի էլեկտրամատակարարման կայանները, ինչի հետևանքով արդյունաբերական շատ ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվել էր: Ամբողջովին կաթվածահար էր եղել մետրոն, չէին աշխատում բանկոմատները, երթևեկությունը կարգավորող լուսակիրները, չի եղել արտաքին լուսավորություն: Ընդհանուր առմամբ չի գործել 289 գործարան և ձեռնարկություն:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ հոսանքազրկման վարկածներից մեկը դիտում է ահաբեկչությունը:
Նմանատիպ նյութեր
8268 դիտում
15:24 22-08-2017
Արևի ամբողջական խավարման պատճառով ԱՄՆ-ն մոտ 700 մլն դոլար է կորցրել
42271 դիտում
21:06 18-08-2022
Եվրոպայի լիգայի «Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը հետաձգվել է հոսանքազրկման պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1039 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր