Ողբերգություն` Օխոտի ծովում: Ռուսաստանին պատկանող ձկնորսանավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն 54 մարդ: Ընդհանուր առմամբ նավում եղել է 132 մարդ. շատերին հաջողվել է փրկվել:
Նավում հիմնականում եղել են ռուսներ, նաև Մյանմայի, Լատվիայի, Վանուատուի և Ուկրաինայի քաղաքացիներ:
Իշխանություններն առայժմ վթարի հավանական պատճառ են նշում սառցաբեկորին բախվելը: Ենթադրվում է նաև, որ նավի վրա եղել է բեռի անթույլատրելի քանակություն: