1818 դիտում
14:59 01-04-2015
Ծիծեռնակաբերդում մեկնարկել է աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում մեկնարկել է աշակերտական "Պատվո պահակ" հերթապահությունը: Առաջինը հերթապահությունը ստանձնել են Երևանի թիվ 42 դպրոցի սաները:
Լրագրողների հետ զրույցում նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ նախաձեռնությունը ՀՀ կրթության և գիտության նախարարությանն է, որը արժանացել է պետական հանձնաժողովի հավանությանը: "Ապրիլի 1-ից 23-ը, ժամը 10-ից 18-ը աշակերտները հերթափոխով կոգեկոչեն ցեղասպանության զոհերի հիշատակը: Բնական էր այս պոռթկումը, ցանկությունը: Մեծ քարոզչական աշխատանք չէր պահանջում. գաղափարը միանգամից ընկալվեց բոլոր դպրոցների կողմից",-նշել է նախարարը` ընդգծելով, որ ծնողների մեծամասնությունը ևս ողջունել է վերոնշյալ արարողակարգը: "Ակնհայտ է, որ "Պատվո պահակ" հերթապահության մասնակիցների մոտ կա հուզմունք, պատմական հիշողություն և այստեղ կանգնելու հպարտություն: Այս նախաձեռնության մեջ մենք ներառել ենք ինչպես հիմնական, այնպես էլ ավագ դպրոցները: Այս տարի միայն մայրաքաղաքի դպրոցներն են մասնակցում, բայց ունենք հայտեր, որ մարզերից էլ մասնակցեն: Այնքան մեծ էր աջակցությունը, որ մեզ խնդրում են, որ ակցիան դեռ չմեկնարկած` այն դառնա ավանդական, և մենք ամեն տարի իրականացնենք այս միջոցառումը",-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ նման արարողակարգ կա նաև այլ երկրներում:
Նախարարի խոսքով` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն պատասխանատվություն է վերցրել իրականացնել ինչպես ցեղասպանության տարելիցի պետական հանձնաժողովի հիմնական ծրագրերը ոլորտում, այնպես էլ այլ ծրագրեր, որոնք պետական ծրագրերի մաս չեն, բայց նույնպես ոգեկոչման և պայքարի մասն են հանդիսանում: "Պետական ծրագրերից հիշեցնեմ, որ այս ամսվա ընթացքում մենք դպրոցներում կունենանք անմոռուկների պատրաստման դաս, որին կմասնակցեն նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի մարդիկ: Մենք պատրաստվում ենք մեր աշակերտների ձեռքով 1,5 միլիոն անմոռուկ ստեղծել, և դրանք բաժանել ապրիլի 24-ին: Ուզում ենք նաև հատկապես ավագ դպրոցների աշակերտների հետ խոսել Համահայկական հռչակագրի մասին: Բացի այդ, մեր դպրոցներն ակտիվ մասնակցում են "Պատմիր քո պատմությունը" նախաձեռնությանը. մեր աշակերտները բաց շարադրության միջոցով պատմում են իրենց ընտանիքի կամ ծանոթների՝ ցեղասպանության հետ կապված պատմությունները",-նշել է նախարարը` տեղեկացնելով, որ միջոցառումները չեն սահմանափակվում միայն դպրոցներով: "Բուհական կոնֆերանսներ, երիտասարդական միջոցառումներ ևս կլինեն:
Բացի այդ, շատ կարևոր ենք համարում արտերկրում մեր աշխատանքը՝ ոչ միայն սփյուռքահայ գաղթօջախներում, այլ հենց արտասահմանցիների հետ: Ես մի անգամ ակնարկել եմ, որ մի շարք եվրրոպական և ամերիկյան երկրներում սեպտեմբերի 1-ից Հայոց ցեղասպանության մասին դասընթաց կամ բաց դասեր կլինեն:
Չեխիայում, օրինակ, բաց դասի կուրս է մշակվել: Որոշ տեղերում Հայոց ցեղասպանության հիշատակումը կներառվի պատմության դասագրքերում, որոշ երկրներում էլ՝ հավելյալ ժամ՝ հատկացված այս ողբերգությանը",-ամփոփել է նախարարը:
Նմանատիպ նյութեր
1803 դիտում
20:26 31-03-2015
Կմեկնարկի աշակերտական «Պատվո պահակ» հերթապահությունը
2115 դիտում
11:03 01-04-2015
Աշակերտները պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի հուշահամալիրում. ՀԺ
1710 դիտում
23:29 11-04-2014
Ռեկտորը նաև պահակ է. տեսանյութ
Այս բաժնից
1027 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1600 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը
1045 դիտում
22:14 23-11-2024
ՏԿԵ նորանշանակ նախարարը հետևել է Կոտայքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին