«Էս երկրի սեփականատերը Նիկո՞լն է, ում հետ ինչ ձևի ուզի, վարվի». Ինչ է կատարվում Գյումրիում. Aravot.am
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանի շենքում։ Մեծ թվով ոստիկաններ շրջափակել են քաղաքապետարանի շենքը։
Հավաքված քաղաքացիները դատապարտում են կատարվածը։ «Ստացվում է երկիրը սեփականատեր ունի, ում հետ ինչ ձևի ուզի, էնպես կվարվի։ Եթե էսքան ոստիկան ուղարկեին սահման, մենք երբեք չէինք պարտվի»,- բացականչում էր քաղաքացիներից մեկը։ Քաղաքապետարան շտապող գյումրեցիների թիվը գնալով ավելանում է։
Հնչում են Յոթվերք եկեղեցու զանգերը։ Հիշեցնենք, որ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, տեղեկանալով այն մասին, որ քաղաքացու կողմից Գյումրի համայնքի Գարեգին Նժդեհ փողոցի 1/9 հասցեում կառուցվել է շուրջ 1500 մ2 մակերեսով ինքնակամ շինություն, որը ենթակա է եղել քանդման, եկել են նախնական համաձայնության՝ քաղաքացու հետ մտնել «կոռուպցիոն» գործարքի մեջ՝ խոստանալով կառուցված ինքնակամ շինության քանդման ուղղությամբ միջոցներ չձեռնարկել, ավելին՝ կազմել շինությունն իբրև քանդված և նոր կառուցված լինելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, օրինականացնել այն՝ դրա դիմաց պահանջելով խոշոր չափերով՝ չորս միլիոն ՀՀ դրամ գումարի կաշառք։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում: