211652_close_icon

Բախում գյումրեցիների եւ ոստիկանների միջեւ քաղաքապետարանի բակում. իրավիճակը չի հանդարտվում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1471 դիտում article-date 12:06 20-10-2025
Գյումրիի քաղաքապետարանի դիմաց շարունակում է լարված մնալ։ Քաղաքապետարանի դիմաց հավաքված քաղաքացիներից մեկը, դիմելով հավաքված մեծաթիվ ոստիկաններին, հայտարարեց.

«Ո՞ւմ եք ուզում տանել, քաղաք շինող քաղաքապետի՞ն։ Դուք ծառայություն չեք անում, դու ենթակա ստորադասություն եք անում։ Ես սրտից հիվանդ տղա եմ, ապարատս դրած եկել եմ, դուք չեք թողնում ներս մտնել»։

Մեկ այլ քաղաքացի հայտարարեց, որ պետք է ամեն գնով ներս մտնի, որից հետո քաշքշոց առաջացավ քաղաքացիների ու ոստիկանների միջև։

Նշենք, որ քաղաքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։ Քիչ առաջ եւս երկու ավտոբուս ոստիկանական ուժեր եկան։  Իրավապահները փակել են քաղաքապետարանի մուտքի դուռը և թույլ չեն տալիս մարդկանց, այդ թվում քաղաքապետարանի աշխատակիցների ելքն ու մուտքը։

Հավաքվածները սուլում են ոստիկաններին ու վանկարկում՝ «ամոթ»։

Ըստ քաղաքապետարանի աշխատակիցների՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շենքում է, նրա դռան մոտ հսկողություն է սահմանվել։ Նրան, ըստ էության, մեկուսացրել են, իսկ դռան մոտ հավաքված աշխատակիցները մտավախություն ունեն, որ քաղաքապետին ցանկանում են ձերբակալել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները վաղ առավոտյան մտնել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Աշխատակիցները հայտնել էին, որ դեռ որևէ տեղեկություն չունեն, թե ինչ գործի շրջանակում են նրանք ժամանել։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին միայն հետեւյալը. «Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում Գյումրիի համայնքապետարանում իրականացվում են քննչական գործողություններ: Լրացուցիչ կտրվի տեղեկատվություն»։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարաին 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կշառք ստանալուև տալու մեղադրանքներով։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր