Խուզարկություն Գավառում. տներից մեկի ննջասենյակի պահարանից 25 փամփուշտ է հայտնաբերվել
Մարտի 30-ին, ժամը 16.00-ից 17.30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1987 թ. ծնված Հայկազ Դ.-ի տանը: Ննջասենյակի պահարանից հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 25 փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]