Խուզարկությամբ ննջասենյակի պահարանից 43 փամփուշտ է հայտնաբերվել
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արտաշատի բաժնի ծառայողները, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող Ստեփան Ֆ.-ին պատկանող տանը, որտեղ ննջասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է 5.45 մմ տրամաչափի 43 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]