749 դիտում
14:20 31-03-2015
Արմեն Մուրադյանը լատվիացի իր գործընկերների հետ քննարկել է միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Լատվիայի առողջապահության նախարար Գունտիս Բելևիչի Ռիգայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը ներկայացրել են երկու երկրի առողջապահական համակարգերի ձեռքբերումներն ու խնդիրները:
Քննարկվել են համագործակցության ծրագրերը, այդ թվում՝ միջգերատեսչական փաստաթուղթ ստորագրելու հնարավորությունը։
ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է նաև Լատվիայի բժիշկների ասոցիացիայի նախագահ Պետերիս Ապինիսի հետ։ Մասնագիտական այս կառույցը զբաղվում է բժիշկների լիցենզավորման և որակավորման հարցերով։
Արմեն Մուրադյանն աշխատանքային հանդիպում է ունեցել նաև Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշավիչյուտեի հետ։ Նա առաջարկել է Լատվիայի և Լիտվայի նախարարներին համատեղ այցելել Հայաստան։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առողջապահության ֆինանսավորման մեխանիզմներին, դեղերի շրջանառությանը, գնագոյացման կարգավորմանը, ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին, առողջապահության տեսչական աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
13:14 05-06-2021
Այս իրավիճակում ցանկացած պաշտոնյա իրավասու չէ ստորագրելու որևէ միջազգային իրավական փաստաթուղթ. Գևորգ Դանիելյան
9660 դիտում
23:04 22-10-2021
Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու փաստաթուղթ են ստորագրելու. Ալիք Մեդիա
Այս բաժնից
799 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)