Մեքսիկայում իրավապահների և ուսանողների միջև բախումներ են տեղի ունեցել
Մեքսիկայի Գերերո նահանգում իրավապահների և ուսանողների միջև բախումներ են տեղի ունեցել. կան տուժածներ:
Ոստիկանները մի քանի ավտոբուս են կանգնեցրել, որում եղած ուսանողները պատրաստվում էին ցույց կազմակերպել` ի նշան անցյալ տարի 43 ուսանողի առևանգման դեմ բողոքի:
Ուսանողները իրավապահների ուղղությամբ քարեր են նետել, ոստիկաններն էլ, ի պատասխան, արցունքաբեր գազ են կիրառել: