Քրեական խմբավորումների միջև բախումներ՝ Մեքսիկայում․ զոհվել է մոտ 20 մարդ
Մեքսիկայի հյուսիսարևելյան Տամաուլիպաս նահանգում գտնվող Տամպիկո քաղաքում քրեական խմբավորումերի անդամների միջև բախումների ժամանակ առնվազն 17 մարդ է զոհվել: Ըստ տեղի իշխանությունների ներկայացուցիչների խոսքերի, ավազակների միջև փոխհրաձգությունը 3 օր է շարունակվում:
Նրանք հրկիզում են քաղաքի փողոցներում գտնվող մեքնաներն ու առևտրային տաղավարները՝ հաշվի չառնելով ոստիկանության կողմից հասարակական անվտանգության ապահովման համար իրականացվող միջոցառումները:
Քաղաքի 2 համալսարանների տնօրինությունները ժամանակավորապես դադարեցրել են պարապմունքները: Փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև հարևան Մադերո քաղաքում, որտեղ նույնպես զոհեր են գրանցվել:
Ըստ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հաղորդման, բախումները սկսվել են շաբաթ օրը՝ «Картеля Залива» խմբավորման 2 առաջնորդների ձերբակալությունից հետո: