Կանադայում ուսանողների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել
Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում բախումներ են տեղի ունեցել ուսանողների և ոստիկանների միջև:
Մոտ հազար ուսանողներ դուրս են եկել փողոցներ` բողոքելով նահանգի իշխանությունների առաջարկած տնտեսության կոշտ քաղաքականության դեմ, որը կազդի նաև կրթության ոլորտի վրա:
Իրավապահները ցույցի մասնակիցներին ցրել են արցունքաբեր գազի օգնությամբ: Կան ձերբակալվածներ: