Եղեգնաձորի դպրոցում սկսվել են ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները. լուսանկարներ
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում տրվել է Եղեռնի հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկը։ 5-9-րդ դասարաններում դասղեկի ժամերին պատրաստվել են անմոռուկներ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանած հյուրերին նվիրելու նպատակով։
Դպրոցում բացվել է նաև «Շնորհակալ ենք» խորագրով սրահ, ուր ցուցադրվում են այն բոլոր պետությունների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: