211652_close_icon
views-count1238 դիտում article-date 21:51 18-04-2015

Ցեղասպանության տարելիցին նվիրված ցերեկույթ` Աշտարակի Պ. Պռոշյանի անվան դպրոցում. լուսանկարներ

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այսօր մասնակցեց Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցում կայացած «Իմ պապերի հավերժական անդաստան» խորագրով ցերեկույթին, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Միջոցառումը նպատակ ուներ ներկայացնել պատմական այդ ժամանակաշրջանը` իր ողջ բովանդակությամբ, կոլորիտային, կենցաղային մանրամասներով: Պատմական իրադարձությունները ներկայացվեցին խաղարկային բեմականացմամբ: Ցուցադրվեցին աշխատանքային պատկերներ` լավաշի թխման, խնոցի հարելու, գորգագործության մասին: Տպավորված ցերեկույթի ներկայացմամբ` մարզպետ Սարգիս Սահակյանը բարձր գնահատեց միջոցառման գրական-գեղարվեստական արժանիքները եւ աշակերտների կատարման վարպետությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր