211652_close_icon
views-count735 դիտում article-date 19:47 28-03-2015

Պարգևներ Երևանի քաղաքապետից՝ Թատրոնի միջազգային օրվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Թատրոնի միջազգային օրվա առթիվ, Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Արև Սանթրոսյանին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արա Դեղտրիկյանին, Համազգային թատրոնի դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանին և դերասան Վրեժ Հակոբյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Ծննդյան 80-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով է պարգևատրվել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Ռուբեն Մարուխյանը: Իսկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Արթուր Կարապետյանը ծննդյան 50-ամյակի առթիվ է պարգևատրվել Երևանի քաղաքապետի Ոսկե մեդալով: Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Սարգսյանը, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանը, Երևանի կամերային պետական թատրոնի դերասան, ռեժիսոր Արշալույս Հարությունյանը և Համազգային թատրոնի դերասան Մխիթար Ավետիսյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով:

Նմանատիպ նյութեր