4786 դիտում
11:55 27-03-2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձում ասվում է.
«Թատերարվեստի հարգարժան գործիչներ,
ամեն տարի այս օրն աշխարհի տարբեր անկյուններում նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատերարվեստի գործիչների մասնագիտական տոն, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Դարեր շարունակ հանդիսանալով հայ մշակույթի ամուր սյուներից մեկն ու վայելելով մեր մշակութասեր հանրության ուրույն վերաբերմունքը՝ հայկական թատրոնն այսօր էլ շարունակում է մեծ ավանդ բերել հոգևոր արժեքների տարածման ու զարգացման, ինչպես նաև սերունդների աշխարհայացքի ձևավորման գործում:
Հայկական թատրոնի ավանդույթների պահպանման, դրանք սերունդների սեփականությունը դարձնելու, գեղարվեստական նոր, մնայուն արժեքներ ստեղծելու գործում անգնահատելի է նաև ձեր՝ թատերարվեստի նվիրյալներիդ ավանդը: Դուք արժանիորեն շարունակում եք հայ թատերարվեստի լավագույն ավանդույթները՝ նոր լիցք ու թարմություն հաղորդելով մշակութային մեր կյանքին:
Հարգելի բարեկամներ,
ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ ներշնչանք, ստեղծագործական նոր վերելքներ ու լեփ-լեցուն դահլիճներ: Շարունակեք հիացնել հանդիսատեսին ձեր ինքնատիպ ու սպասված բեմադրություններով և հրաշալի դերակատարումներով»:
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
19:13 26-03-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
1474 դիտում
11:22 01-10-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը տարեցների միջազգային օրվա առթիվ
1627 դիտում
13:59 12-08-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ
Այս բաժնից
2236 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր