211652_close_icon

Պարգևներ Երևանի քաղաքապետից՝ Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ

views-count2580 դիտում article-date 21:08 12-10-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է գտնվել Ճարտարապետների միջազգային օրվան նվիրված ընդունելությանը: Հանդիսավոր արարողության շրջանակում Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ունեցած երկարամյա կառավարման ու գիտամանկավարժական բեղուն գործունեության համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Ճարտարապետների միջազգային օրվա առթիվ, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանն էլ արժանացել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրի:

Նմանատիպ նյութեր