211652_close_icon

Թեհրանը և «Վեցյակը» պայմանավորվել են, որ կպահպանվեն Իրանի միջուկային օբյեկտները. Իրանի ԱԳՆ

views-count1843 դիտում article-date 14:14 28-03-2015
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի և «Վեցյակի» ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանում միջուկային օբյեկտները պահպանելու մասին: Պատասխանելով Ֆարդոյի ստոգետնյա միջուկային գործարանի հետագա ճակատագրի մասին հարցին՝ Արաղչին պատասխանե;լ է, որ այն ևս կպահպանվի: Օրեր առաջ ամերիկյան լրատվամիջոցները լուրեր տարածեցին այն մասին, որ չի բացառվում, որ Իրանին թույլատրվի օգտագործել Ֆարդոյի օբյեկտում ուրանի հարստացման շուրջ 100 ցենտրիֆուգ, սակայն դրա դիմաց Թեհրանը պետք է հրաժարվի մյուս 2 միջուկային օբյեկտներից: Արաղչիի խոսքով՝ մկջուկային հարցով բանակցություններում ճգնաժամային փուլն արդեն հաղթահարված է:

Նմանատիպ նյութեր