Իրանը և «Վեցյակը» կես քայլի վրա են գտնվում իրանական միջուկային խնդրի լուծումից. ՌԴ ԱԳՆ
Իրանը և «Վեցյակը» Իրանի միջուկայիՆ խնդրի կարգավորումից ընդամենը կես քայլի վրա են գտնվում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, հաղորդում է TASS-ը:
«Ոչ մի խոչընդոտ, բացի որոշումներ ընդունելուց այս պահին չկա, որպեսզի վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,-ասել է նա:
Ռյաբկովն ընդգծել է, որ Վիեննա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցելությունը կախված կլինի նրանից, թե կհաջողվի՞ արդյոք գոնե փոխզիջումներ գտնել և գոնե խնդրի կարգավորման երկարաժամկետ փաթեթ մշակել, որը հետագայում կփոխարինվեն կոնկրետ քայլերով: Իսկ Ռուսաստանը Իրան-«Վեցյակ» բանակցությունները չի բերի նախարարական մակարդակի առանց արդյունքի հասնելու երաշխիքի: