211652_close_icon
views-count927 դիտում article-date 12:15 16-05-2015

«Վեցյակը» միջուկային համաձայնագրի հարցում միասնական դիրքորոշում չունի. Իրանի ԱԳՆ

Մինչ օրս միջազգային «վեցյակը» չի կարողանում իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի հարցում միասնական դիրքորոշում ձեռք բերել, ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը՝ Spiegel-ին տված հարցազրույցում: «Մենք Լոզանում քննարկել ենք գրեթե բոլոր կետերը, սակայն դրանք պետք է այժմ ձևակերպվեն, և այնպես, որպեսզի շահավետ լինեն և Իրանի, և «վեցյակի» համար, ինչպես նաև Եվրամիության»,-ասել է Իրանի արտգործնախարարը: Վերջինիս խոսքով՝ ակնհայտ է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները վերացվելու են համապարփակ համաձայնագրի ստորագրումից հետո, և չնայած նրան, որ գործընթացը տարբեր կլինի, Թեհրանի համար դա վճռական նշանակություն է ունենալու՝ հավելելով, որ համաձայնագրի ստորագրումը չի նշանակում, որ Թեհրանն ու Վաշինգտոնը միանգամից մտերմանալու են:

Նմանատիպ նյութեր