Իրանը և «վեցյակը» միջուկային բանակցությունների բոլոր հարցերում ունեն տարաձայնություններ. Իրանի ԱԳՆ
Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հատարարել է, որ Իրանի և «վեցյակի» միջև իրանական միջուկային հարցով բանակցությունների բոլոր կետերում առկա են տարաձայնություններ, հաղորդում է IRNA գործակալությունը:
Միևնույն ժամանակ Արաղչին հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան ընդհանուր հայտարարի գալ մինչև նոյմբերի 24-ը:
«Եթե կողմերը բարի կամք դրսևորեն և եթե «վեցյակի» երկրները Իրանի առաջարկությունների ավելի մեծ ուդարություն դարձնեն, նախանշված ժամկետից էլ շուտ հնարավոր կլինի համապարփակ համաձայնագիրը ներկայացնել»,-ասել է նա: