Ֆրանսիայում կործանված A320 օդանավի 2-րդ օդաչուն 1,5 տարի բուժվել էր հոգեբույժի մոտ
Ֆրանսիական Ալպերում կործանված Germanwings ավիաընկերությանը պատկանող A320 օդանավի երկրորդ օդաչուն՝ Անդրեաս Լյուբիցը, 1,5 տարի հոգեբուժական կուրսեր է անցել: Այդ մասին գրում է Bild պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
Ըստ աղբյուրների՝ Լյուբիցը իր հոգեկան խնդիրների պատճառով ԱՄՆ-ում օդաչուների դպրոցում սովորելու ժամանակ նույնիսկ որոշ ժամանակով հեռացվել էր դասերից:
Ավելի վաղ Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել էր, որ Լյուբիցը, ըստ սև արկղերի տվյալների, դիտավորյալ է փակել օդաչուների խցիկի դուռը և իջեցրել օդանավը:
Հիշեցնենք, որ ավիավթարի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 150 քաղաքացիները: