211652_close_icon
views-count1070 դիտում article-date 19:21 26-03-2015

Պատը քանդել և գողություն են կատարել

Մարտի 25-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում 1964 թ. ծնված Ասպրամ Յ.-ն հաղորդում է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատը քանդելու միջոցով՝ տանը կից ավտոտնակից գողացել են տնտեսական ապրանքներ, էլեկտրական գործիքներ և 60 կգ առվույտի սերմ` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1997 թ. ծնված Կարեն Հ.-ն և 1990 թ. ծնված Մհեր Մ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր