Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Մարտի 24-ին, ժամը 19.33-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի Գեղհովիտ-Եղեգնաձոր հատվածում (5-րդ կմ) «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարտունի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 34 AL 423 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Մարտի 24-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Ցամաքաբերդ հատվածում (7-րդ կմ) «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21015» մակնիշի 34 CZ 397 պետհամարանիշով ավտոմեքենան: